211652_close_icon

Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամի առաջարկները մերժվել են առանց պատճառաբանության

views-count6866 դիտում article-date 13:22 23-11-2017
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման խնդրին, ինչպես նաև 2016 թվականի մարտին կառավարության հիմնադրած Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամի գործունեությանը: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,- ասաց նա: Վարչապետը համապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ, ինչպես նաև՝ մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։

Նմանատիպ նյութեր