211652_close_icon
views-count20474 դիտում article-date 13:05 23-11-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0569336001511425382462373.jpg[/img] [color=#CC0000] Երևան քաղաքում`[/color] Նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0905870001511425392661491.jpg[/img]

Նմանատիպ նյութեր