Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Նոյեմբերի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Ագարակ, Արմավիրի մարզի Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: