Տարոն Մարգարյանը 100.000-ական դրամ պարգևատրում է տվել տրանսպորտի վարչության 7 աշխատակցի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգևատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչև գործավար:
Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի և ձեռքբերումների համար են արժանացել 100 հազարական դրամի, եթե մայրաքաղաքի տրանսպորտը շարունակում է մնալ խայտառակ վիճակում:
Հ. Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ միայն ասաց. «Այդ հարցը տվեք նրան, ով որ պարգևատրել է»: Բայց եթե հաշվի առնենք փաստը, որ պարգևատրման որոշումը կայացվել է հունիսին, կարելի է ենթադրել՝ այսպես Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրություններում իր օգտին աշխատելու համար:
Լուրեր կան, որ Նավասարդյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրական շրջանում զբաղված էր ՀՀԿ օգտին ձայներ հավաքելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]