Սերժ Սարգսյանը ԵՄ հռչակագրին կմիանա հատուկ կարծիքով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելում թեև մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երևանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում կասկած են հայտնում։
«Ժամանակ»-ի թղթակիցը Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]