«ԳԱԼԱ»-ն կմիանա նորաստեղծ դաշինքին. Ցուցակում կլինի Լևոն Բարսեղյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԳԱԼԱ նորաստեղծ կուսակցությունը առաջիկայում, ըստ ամենայնի, կմիանա նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքին։ Դաշինքով հանդես գալու բանակցությունները բավական երկար ժամանակ է շարունակվում են։
Դաշինքի ցուցակում ԳԱԼԱ-ից կլինի Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Հենց վերջինս էլ, ըստ ամենայնի՝ կլինի նաև դաշինքի ռեյտինգային թեկնածուն Գյումրիի տարածաշրջանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]