1721 դիտում
13:48 17-06-2016
Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և ՀՀ Նախագահի հավաստագրերով
Հունիսի 20-ին, ժամը 12.00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կմասնակցի ՀՀ կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնամարզական համալիրում (հասցեն՝ Երևան, Մանանդյան փող., շենք 41, նախկին «Միկա» մարզադահլիճ) անցկացվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլին կմասնակցեն մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ (մրցույթի 1-ին և 2-րդ փուլերին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում մասնակցել են 241 նախադպրոցական հիմնարկների ընդհանուր առմամբ 2892 երեխա):
Մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավաստագրերով:
[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2964 դիտում
18:45 20-06-2016
Հայտնի է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի հաղթողը
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»