4537 դիտում
10:51 22-11-2017
Զիմբաբվեի ժողովուրդը տոնում է բռնապետ Մուգաբեյի հրաժարականը. «Ամերիկայի ձայն»
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում տոնական տրամադրություն է: Մարդաշատ փողոցներում տոնում են երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը:
Աշխարհի ամենաերկարակյաց առաջնորդը՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որը ղեկավարում է երկիրը Զիմբաբվեի անկախախության հռչակումից ի վեր՝1980 թվականից, նախ որպես վարչապետ, այնուհետև՝ որպես նախագահ, երեքշաբթի օրը նամակով հայտնել է իր հրաժարականի մասին:
Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի լուրը անսպասելի էր շատերի համար, քանի որ Մուգաբեն նախկինում բազմիցս, նունիսկ նախորդ շաբաթ մեկնարկած բանակցությունների ընթացքում, հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը:
Անցած չորեքշաբթի Մուգաբեն և նրա կինը՝ Գրեյս Մուգաբեն, տնային կալանքի էին ենթարկվել մայրաքաղաք Հարարեում: Նախագահի առանձնատունը շրջափակած բանակայինները գրավել էին նաև պետական հեռուստաընկերությունը և ուղիղ եթերով վստահեցրել հանրությանը, որ կատարվածը հեղաշրջում չէ, այլ՝ քայլ, որն ուղղված է Զիմբաբվեում ժողովրդավարության վերահաստատմանը:
Չնայած սահուն իշխանափոխության հետ առնչվող մի շարք հարցականներին և այն փաստին, որ նախագահի լիազորությունները այժմ փոխանցվելու են Մուգաբեի աջակիցը համարվող, երկրի ներկայիս փոխնախագահ Ֆելեկեզելա Մֆոկոյին,՝ բազմաթիվ զիմբաբվեցիների համար այսօր, այնուամենայնիվ հաղթանակի օր է:
Մուգաբեի բռնատիրական ոճի ղեկավարման 37 տարիների ընթացքում զիմբաբվեցիները, չունենալով ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության հնարավորություն, ենթարկվել են տարաբնույթ զրկանքների, ականատես լինելով տնտեսական աննախադեպ անկման, սոցիալական անարդարության և արտագաղթի:
Փորձագետների պնդմամբ՝ 80-ականների սկզբին Զիմբաբվեն դասվում էր Աֆրիկայի ամենազարգացած երկրների թվին, սակայն այսօր այն աշխարհիամենաաղքատ երկրներից մեկն է, որտեղ միջին զիմբաբվեցին 15 տոկոսով ավելի աղքատ է, քան 1980 թվականին: 2008 թվականի տնտեսական ճգնաժամիցառայսօր ծանր սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքում միլիոնավոր զիմբաբվեցիներ լքել են երկիրն ու ապաստան ստացել մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Ներկայումս, Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը գտնվում է զինվորականների վերհսկողության տակ, ովքեր ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել Էմմերսոն Մնանգագվային:
Մինչ առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր է իրականում սպասվում Զիմբաբվեին, շարքային զիմբաբվեցիներն այսօր տոնում են իրենց, փաստացիորեն, երկրորդ անկախության օրը: Ոմանք էլ հիշատակում են 37 տարի երկիրը ղեկավարած Մուգաբեի «Միայն Աստված ինձ կհեռացնի» արտահայտությունը, որը նա արել է 1980-թվականի անկախությունից կարճ ժամանակ անց, ու ասում, ուրեմն եկել է այդ օրը։
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4128946.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
09:13 18-03-2022
Նախագահ Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ»․ «Ամերիկայի ձայն»
5577 դիտում
10:56 21-12-2017
Հանրապետականները տոնում են իրենց «պատմական» հաղթանակը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»