50280 դիտում
09:09 22-11-2017
Արագածի, Ապարանի, Սևանի, Հրազդանի, Վանաձորի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ի դրությամբ [b]ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:[/b]
Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։
Ժամը 07:00-ի դրությամբ Արագածի, Ապարանի, Սևանի, Հրազդանի, Վանաձորի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` [color=#CC0000]բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
[b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]
Նմանատիպ նյութեր
9815 դիտում
10:30 30-11-2019
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում