Չեմպիոնների լիգա. այսօր կկայանա 8 հանդիպում. «Նապոլիի» վերջին շանսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կկայանան առաջին ութ հանդիպումները:
Օրվա գլխավոր հանդիպումը, թերևս կկայանա Նեապոլում, որտեղ Իտալիայի A սերիայի առաջատար «Նապոլին» կընդուի Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին»: Իտալացիներին այս խաղում միայն հաղթանակ է անհրաժեշտ՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը պահպանելու համար:
Այս խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» արդեն ապահովել է իր տեղը հաջորդ փուլում: Ուշագրավ կարող է լինել նաև «Սևիլյա»-«Լիվերպուլ» հանդիպումը: Այստեղ էլ՝ «Սևիլյային» հաղթանակ է անհրաժեշտ, սակայն այն պետք է նաև «Լիվերպուլին», հաջորդ փուլ դուրս գալու համար:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
[b]E խումբ[/b]
«Սպարտակ» (Ռուսաստան) - «Մարիբոր» (Սլովենիա)
«Սևիլիա» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
[b]F խումբ[/b]
«Նապոլի» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ֆեյենորդ» (Հոլանդիա)
[b]G խումբ[/b]
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)
[b]H խումբ[/b]
ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Ռեալ» (Իսպանիա)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Օրվա 8 խաղերից 6-ը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին, իսկ «Սպարտակ»-«Մարիբոր» և «Բեշիքթաշ»-«Պորտու» հանդիպումները՝ 21:00-ին:



