211652_close_icon
views-count27739 դիտում article-date 11:28 21-11-2017

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ինչպես հայտնում է gov.am կայքը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում: Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է:

Նմանատիպ նյութեր