211652_close_icon
views-count20384 դիտում article-date 11:13 21-11-2017

Հայտնի են այս տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիները՝ ըստ Forbes-ի

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշային աղյուսակը, ըստ որի՝ այն գլխավորել է ամերիկյան երգչուհի Բեյոնսեն: Երգչուհին 2016թ.-ի հունիսի 1-ից մինչ 2017թ-ի. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, վաստակել է 105 մլն դոլար: 2-րդ հորիզոնականում է բրիտանուհի Ադելը՝ 69 մլն դոլար ցուցանիշով: Լավագույն եռյակը եզրափակում Թեյլոր Սվիֆթը՝ 44 մլն դոլարով: Սելին Դիոնն ու Ջենիֆոր Լոպեսը գտնվում են 4-րդ և 5-րդ հորիզոնականներում՝ 42 և 38 մլն դոլար ցուցանիշներով: Ցանկում ներառվել են նաև հայտնի երգչուհիներ՝ Դոլի Փարթոնը (37 մլն), Ռիհաննան (36 մլն) Բրիթնի Սփիրսը (34 մլն), Քեթի Փերին (33 մլն), Բարբարա Սթրեյզանդը (30 մլն):

Նմանատիպ նյութեր