Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը
Forbes հեղինակավոր ամսագրի տվյալներով՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին «Սոված խաղեր» ֆիլմի հերոսուհի Ջենիֆեր Լոուրենսն է: Վերջին 12 ամսում 25-ամյա դերասանուհին վաստակել է 52 միլիոն դոլար:
Նրան հաջորդում է Սկարլետ Յոհանսոնը՝ 35,5 մլն դոլար, Մելիսսա Մաքքարթին՝ 23 մլն դոլար:
Ավելի վաղ ամսագիրը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: Այն գլխավորում է «Երկաթյա մարդը» ֆիլմի գլխավոր հերոս Ռոբերտ Դաունի Կրտսերը, որի եկամուտը 80 միլիոն դոլար է: