Ամփոփվել է Երևանում անցկացված աշնանային ծառատունկը, տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում ամփոփվել է աշնանային ծառատունկը, որի շրջանակում մայրաքաղաքի բակերի, այգիների ու պուրակների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքների ոռոգելի հատվածներում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տնկված ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին:
Ընդհանուր առմամբ աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ: