Ամփոփվել է Երևանում անցկացված աշնանային ծառատունկը
Երևում ամփոփվել է աշնանային ծառատունկը, որի շրջանակում մայրաքաղաքի բակերի, այգիների ու պուրակների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքների ոռոգելի հատվածներում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր:
Տնկված ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին:
Ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ: