Պակիստանում խոշոր ավտովթար զոհ է դարձել 17 հոգի
Պակիստանի Հայրպուր քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Geo TV-ն:
Աղբյուրը նշում է, որ ավտոճանապարհին ածուխով բարձված բեռնատարի վարորդը փորձել է վազանց կատարել մարդատար ավտոբուսին, սակայն դա նրան չի հաջողվել: Բեռնատարը շրջվել և ընկել է ավտոբուսի վրա, ինչի հետևանքով առնվազն 17 ուղևոր տեղում մահացել է, իսկ ևս 5-ը հոսպիտալացվել:
Վթարի փաստով հետաքննություն է սկսվել: