30015 դիտում
20:56 19-11-2017
Երևանում 23-ամյա վարորդը «Honda» մոպեդով վրաերթի է ենթարկել Արաբկիր համայնքի համատիրության 22-ամյա աշխատակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Մուքեյանը իր վարած «Honda» մակնիշի մոպեդով, Կիևյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Լուսինե Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին Երեանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մուքեյանը աշխատում է «Ինտերնետ Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ վրաերթի ենթարկված Լ. Վարդանյանը՝ Արաբկիր համայնքի համատիրությունում հաշվապահի օգնական:
Հետաքննիչի հանձնարարականով մոպեդը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14893 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար