Արգենտինայում հանկարծամահ է եղել Իսպանիայի գլխավոր դատախազը
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան մահացել է Բուենոս-Այրեսի հիվանդանոցներից մեկում:
Արգենտինա ժամանելուն պես 67-ամյա Մասան բողոքել է վատ ինքնազգացողությունից և տեղափոխվել հիվանդանոց: Իսպանիայի վարչապետ Մարիոնա Ռախոյը հաստատել է գլխավոր դատախազի վախճանը:
«Պետական դատախազ Խոսե Մանուել Մասան մահացել է: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան՝ պետությանը անշահախնդիր ծառայելու համար: Ցավակցում եմ ընտանիքին, ընկերներին ու հարազատներին», գրել է վարչապետն իր թվիթերում:
Մասայի վերջին հրապարակավ ելույթը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին, երբ նա մեղադրանք ներկայացրեց Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և վերջինիս կառավարության անդամներին՝ խռովություն բարձրացնելու համար: Գլխավոր դատախազի պաշտոնը Մասան զբաղեցնում էր 2016 թվականից: