Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով օրեր առաջ նշանակվեց Օդեսայի նահանգապետի պաշտոնում, հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը կարող է ներկայիս պաշտոնը ցատկահարթակ օգտագործել՝ վարչապետ դառնալու համար:
Նա հիմարություն է անվանել այդ լուրերը և ասել, որ ինքը Ուկրաինայում քաղաքակն որևէ ամբիցիա չունի:
Սաակաշվիլին կրկին հիշեցրել է, որ պատրաստվում է հայրենի Վրաստան վերադառնալ և մանսակցել երկրի ներքաղաքական գործընթացներին: