211652_close_icon
views-count1076 դիտում article-date 13:12 18-11-2022

Հռոմի պապը նորից հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև միջնորդ դառնալու Վատիկանի պատրաստակամության մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է, որ Վատիկանը պատրաստ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի վերջ դրվի հակամարտությանը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Հարցին, թե արդյոք նա հավատում է Մոսկվայի և Կիևի հաշտեցմանը, հովվապետը բոլորին կոչ է արել չհանձնվել։ «Բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն նվիրի սրտերի ապառազմականացմանը՝ սկսած սեփականից, իսկ հետո՝ վնասազերծի, զինաթափի բռնությունը։ Մենք բոլորս պետք է պացիֆիստներ լինենք։ Խաղաղություն ցանկանանք, ոչ թե պարզապես հաշտություն։ Իսկական խաղաղություն, որը երկխոսության արդյունք է»,- ասել է նա La Stampa թերթին։

Նմանատիպ նյութեր