Լեհաստանը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին
Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, եթե նման որոշում ընդունի նաև ԱՄՆ-ը։ Այս մասին նա ասել է Լեհական ռադիոյի եթերում։
Նրա խոսքով, եթե դրանք լուրջ երաշխիքներ լինեն, այդ թվում՝ եվրոպական այլ պետությունների մասնակցությամբ, ապա այդ դեպքում Լեհաստանի համար «որևէ հակացուցում» չի լինի։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է ուսումնասիրել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորությունը, եթե նա չեզոք կարգավիճակ ընդունի։