«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):
«Շատ լավ խաղացինք բաց թողած գնդակից հետո: Մրցակիցը լավ սկսեց, ավելի կազմակերպված էր: Բենիտեսը շատ խելացի մարզիչ է, նրա խաղացողները մեզ պրոբլեմներ ստեղծեցին, սակայն մենք դրանք հաղթահարեցինք:
Մարդիկ կարող ենք ասել, ինչ ուզում են. երբեմն մենք խփում ենք, երբեմն՝ ոչ: Բայց մենք կարող ենք միշը պինդ քնել, քանի որ ափսոսալու բան չկա, եթե բոլոր ուժերդ ներդնում ես», ասել է Մոուրինյոն: