211652_close_icon
views-count3438 դիտում article-date 10:48 19-11-2017

Արգենտինայի ՊՆ-ին հաջողվել է «որսալ» անհետացած սուզանավի ազդանշանները

Արգենտինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձանագրել է ազդանշաններ, որոնք ուղարկված են եղել անհետացած «Սան Խուան» սուզանավից, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ ստացվել է, ընդհանուր հաշվով, 7 ազդանշան, սակայն չի հաջողվել կապ հաստատել սուզանավի հետ։ Արգենտինայի իշխանություններն ամերիկյան կողմի հետ շարունակում են աշխատանքներ տանել՝ ճշտելու համար սուզանավի գտնվելու վայրը։ Հիշեցնենք, որ կապը սուզանավի անձնակազմի հետ, որոնց թիվը 44-ն է, կորել է Արգենտինայի ափերի մոտ։

Նմանատիպ նյութեր