211652_close_icon
views-count3550 դիտում article-date 11:10 08-04-2015

Ռուսական հրթիռակիր միջուկային սուզանավի վրա բռնկված հրդեհը հաջողվել է մարել. տեսանյութ

Նախօրեին Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Орел» միջուկային սուզանավի վրա բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Կրակը տարածվել էր 40 քմ: Միջուկային ռեակտորն անջատվել է մինչ հրդեհը Սուզանավը, որի վրա տեղադրված են 24 П-700 «Гранит» տեսակի հականավային հրթիռային համակարգեր, նորոգում էր անցնում Սևերոդվինսկի «Звездочка» գործարանում: Հռդեհը բռնկվել էր ժամը 14:00-ի սահմաններում: Նախնական տեղեկություններով՝ պատճատը եղել է զոդման աշխատանքների ժամանակ թույլ տված խախտումը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սուզանավը պատկանում է ՌԴ Հյուսիսային նավատորմի 11-րս ստորջրյա նավերի ստորաբաժանմանը: Այն նավատորմին է հանձնվել 1992 թվականի դեկտեմբերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր