211652_close_icon
views-count2636 դիտում article-date 19:32 05-04-2014

Չինական նավին հաջողվել է որսալ անհետացած մալայզիական օդանավից ստացվող ազդանշանը

Չինական «Սինհուա» գործակալությունը սենսացիոն տեղեկություն է տարածել այն մասին, որ մարտի 8-ին անհայտ կորած «Մալայզիական ավիաուղիներ»-ի Boeing օդանավի որոնողական աշխատանքներում ներգրավված չինական նավին հաջողվել է որսալ օդանավից ստացված ազդանշանը: Գործակալությունը նշում է, որ ազդանշանը կարողացել են որսալ Հնդկական օվկիանոսի խորքերից: Հաստատվել է վայրը, որտեղից ուղարկվում է ազդանշանը, սակայն առայժմ հնարավոր չէ ոչ հաստատել և ոչ էլ հերքել վարկածը, որ հայտնաբերվել է օդանավի «սև արկղը»:

Նմանատիպ նյութեր