Անցկացվել են սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ
Նոյեմբերի 13-17-ը ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց են կացվել ՊԲ զորամասերի սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ:
Հավաքների ընթացքում ոլորտի փորձառու ներկայացուցիչները վարել են դասախոսություններ «Անհատական և խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները», «Զինվորական կոլեկտիվներում սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների անցկացման մեթոդիկան» և հարակից այլ թեմաներով, որոնք նպատակաուղղված էին բարձրացնելու նշված օղակի սպայակազմի մասնագիտական ունակությունները:
Հավաքների վերջում ընդգրկված սպայակազմը հանձնել է ստուգարքներ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]