13483 դիտում
13:51 17-11-2017
Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ. «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան՝ «Բումերանգ» երգով
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալու «Բումերանգ» երգով, որով ցանկանում է բարություն տարածել աշխարհում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միշան ասել է, որ ջանք ու եռանդ չի խնայի իր երկիրն աշխարհին արժանիորեն ներկայացնելու համար:
«Անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթեմ»,-ընդգծել է Միշան:
Փոքրիկ երգչի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն էլ ասել է, որ իրենք այժմ բեմական հագուստի և ներկայացման վերջին շտկումներն են անում:
«Այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի նախապատրաստական աշխատանքները կատարում ենք ավելի մեծ խմբով: Եվ դա կրկին հաղթելու հույս է տալիս: Հավատացած եմ, որ մեր հայրենակիցներն ու այլազգի երկրպագուները կքվեարկեն Միշայի օգտին»,- ասել է Լ. Քոչարյանը և ավելացրել, որ ինքը հավատում է մեր ներկայացուցչի կայացած ելույթին:
Նշենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: Միշան 2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:
ՀՀ հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:
[url=http://artsakhpress.am/arm/news/76251/amen--inch--anelu--em-orpeszi--haxtem-misha.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
7145 դիտում
15:52 19-11-2021
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Մալենան
4132 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
16270 դիտում
22:13 26-11-2017
«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանը գրավեց 6-րդ տեղը, հաղթող ճանաչվեց Ռուսաստանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1033 դիտում
19:21 04-01-2025
ՀՀ-ում 2024 թվականին իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵ նախարար
1117 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1441 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով