Թանկացել է նաև դեղորայքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլև դեղորայքը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս: Օրինակ՝ դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով:
Մասնագետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]