903 դիտում
16:06 30-01-2015
Հայաստանն այսուհետ «Դիաբետոն» դեղորայքը կգնի ֆրանսիական ընկերությունից
ՀՀ կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը:
Հիշյալ որոշման ընդունմամբ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79.610.000 ՀՀ դրամ՝ միաժամանակ ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:
2015-2019 թվականների կարիքների համար Առողջապահության նախարարության կողմից Դիաբետոն 60մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (Դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.500.000 դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12.000.000 դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 և ավելի տոկոս` կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: 2019թ. անհրաժեշտ կլինի 13.900.000 դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով:
ՀՀ առողջապահության նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք է բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը` միավոր դեղահաբը 44,7 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
921 դիտում
17:24 17-11-2014
«Ռոսնեֆտ»-ը նավթ կգնի վենեսուելական ընկերությունից
4013 դիտում
13:11 29-09-2016
Ցավազրկող դեղորայքը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա. գիտնականներ
2977 դիտում
15:28 03-12-2016
Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսել են փորձարկել ՄԻԱՎ-ի դեմ նոր դեղորայքը
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
886 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է