2687 դիտում
15:19 16-11-2018
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ քննարկվել և գտնվել են լուծումներ մի շարք հարցերի, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։
Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՎԶԵԲ ամենակարևոր գործընկերներից է։
Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել Բանկի գործունության հիմնական ուղղությունները և տնտեսության այն ոլորտները, որտեղ ուղղվում են ՎԶԵԲ-ի ռեսուրսները։ Դմիտրի Գվինդաձեն և Տիգրան Խաչատրյանը քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթի շուրջ տարվող աշխատանքները, ճշգրտել փաստաթղթի հետ կապված հետագա քայլերը։
Նախարարի պաշտոնակատարը Դմիտրի Գվինդաձեի հետ քննարկել է նաև բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային փորձին ու դրա արդյունավետությանը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի գործունեության և դրա արդյունավետության բարձրացման հարցերին։
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հավաստիացրել է, որ նախարարությունը կարող է հույս դնել Բանկի վրա իր նախաձեռնություններում, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի բարելավմանը։
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
16:49 14-02-2022
Ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
1548 դիտում
13:50 13-08-2021
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել