89287 դիտում
22:52 16-11-2017
Երևանում հայտնի գործարարները նորից «իրար են ուտում». այս անգամ իրար դեմ են ելել «Եվրոգեն» ընկերությունն ու «Էկուֆուդ» ՍՊԸ-ն, կան բերման ենթարկվածներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։
Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինությունից գողություն է կատարվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ շինությունից փորձում են գողանալ մետաղական կոնստրուկցիաներ։
Դեպքի վայրից Մաշտոցի ոստիկանները փորձում են Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վարշամ Ղարիբյանին հրավիրել Ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն Վ. Ղարիբյանը ոչ միայն չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, այլև դիմադրություն է ցույց տվել Ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի մասնակցել են նաև նրա հետ եղած Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Ֆենիկ Գևորգյանը, 42-ամյա Ավետիս Գևորգյանը, ովքեր նույնպես ոչ միայն չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, այլև սկսել են քաշքշել ու չենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բռնություն են կիրառել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Կ. Բ.-ի, Ժ. Հ.-ի նկատմամբ, որից հետո 1 հոգի հարվածել է Կ. Բ-ի գլխին։
Այդ ամենից հետո Վ. Ղարիբյանը և այդ առեղծվածային անձը դիմել են փախուստի, իսկ Ֆ. և Ա. Գևորգյանները բերման են ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղարիբյանը «Էկուֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահն է, իսկ ահազանգը տվել է «Եվրոգեն» ընկերության փոխտնօրեն, 38-ամյա Տիգրան Ղարիբյանը, իսկ Ֆ. և Ա. Գևորգյանները աշխատում են «Էկուֆուդ» ՍՊԸ-ում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Ղարիբյանին և մյուս անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: