Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայողներ են փախե՞լ
Ռուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/912665/shiraki-marzi-datakhazutyuny-haxordagrutyun-chi-stacel.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ինչպես դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը նման տեղեկություն ու նման տվյալներ չունեն: Ես դրա մասին իմացել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, բայց պաշտոնական տեղեկություններ չկան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Ավելի վաղ [url=http://www.tert.am/am/news/2017/11/16/gyumri/2540949]tert.am[/url]-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել: Ռազմակայանի ծառայողները փնտրում են նրանց, հարցնում գյումրեցիներին՝ ցույց տալով նրանց լուսանկարները: