Գյումրու 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախել․ aravot.am
Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաները հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։ Այս մասին գրում է [url=http://www.aravot.am/2017/04/18/879057/]aravot.am[/url] կայքը:
Մեզ ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։
Ըստ ռազմաբազայի՝ Գյումրու ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։ Թեև Մուշ թաղամասի բնակիչներ մոտ արդեն իսկ տագնապ է սկսվել, թե նա զինված է։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անունը Դմիտրի Լոշմանով է: