Մարսելի մերձակա ռազմակայանից գողացել են պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակ
Մարսելի մերձակա ռազմակայանից գողացել են պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակ: Հանցագործները տարել են մոտ 200 դետոնատոր, 40 նռնակ և 2.5 կգ հզոր պլաստիկ պայթուցիկ:
Նշենք, որ պահեստում տեսախցիկներ չեն եղել: Պաշտպանության նախարարությունը կարգադրել է ստուգումներ անցկացնել երկրի ռազմական բոլոր օբյեկտներում: