5543 դիտում
15:24 16-11-2017
Անչափահասներին ծխախոտ և նարգիլե վաճառելը և նրանց գիշերային ակումբներ հաճախելը պետք է կանխարգելվի
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ անչափահասներին արգելված արտադրանքի վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման խնդրին:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում` չկանոնակարգված։ Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ և հստակեցված չեն գործառույթները»,- նշել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքի վաճառելու, ինչպես նաև տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Նմանատիպ նյութեր
6335 դիտում
22:35 21-11-2017
Երևանում անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու նպատակով հսկողությունը կխստացվի
1217 դիտում
08:15 09-07-2015
ՌԴ-ի կողմից զենք վաճառելը նպաստում է խաղաղությանը. Ռուս քաղաքագետ. «Ժամանակ»
10560 դիտում
21:55 10-04-2017
«Թումո» հաճախելը ապագա զինվորականների վրա դրական ներգործություն կունենա. ռազմավարժարանի տնօրեն
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ