ՀՀ-ն ռուսական զինամթերքի նոր վարկը մարելու է 2023 թվականից, 15 տարվա ընթացքում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունն այսօր իր համաձայնությունը կտա այս հոկտեմբերի 24-ին ստորագրված ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացմանը:
Ըստ այդմ, ՌԴ-ն հայկական կողմին տրամադրում է մինչև 100 մլն դոլար վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: 100 մլն դոլարը օգտագործվելու է 2018-2022 թվականների ընթացքում: ՀՀ-ն վարկը սկսելու է մարել 2023 թվականից, 15 տարվա ընթացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
Սա, իհարկե, Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով առաջին վարկային համաձայնագիրը չէ: Բանն այն է, որ դեռևս 2015 թվականի հունիսի 26-ին Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային համաձայնագիր: Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչև հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեև նախատեսված էր գործընթացն ավարտին հասցնել դեռ անցած տարվա ամռանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]