211652_close_icon
views-count7909 դիտում article-date 10:02 16-11-2017

Լավրովի այցը Հայաստան սովորական չէ․ Չկան թաքնված նպատակներ, խորամանկություններ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի համարել սովորական: Նշենք, որ Լավրովը հայտարարել է՝ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Ռուսաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, օգտագործում է ցանկացած՝ թեկուզ աննշան հնարավորություն, որպեսզի ցուցադրի իր ակտիվությունը առաջին հերթին Երևանին և Բաքվին: Առավել ևս, եթե խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար այդքան կարևոր տարեդարձերի մասին է, ապա այդ դեպքում արդեն սխալ կլինի Լավրովի այցն անվանել սովորական այցելություն: Ուստի կարծում եմ, որ հենց այս իրադարձությունն է նրա այցելության գլխավոր պատճառը: Չկան ինչ-որ թաքնված նպատակներ, խորամանկություններ կամ ինչ-որ «ճկուն դիվանագիտություն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր