Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: