211652_close_icon
views-count7664 դիտում article-date 12:45 15-11-2017

20 ՏՏ սկսնակ ընկերություններ hարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր ստացան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկման էր ներկայացված 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերի քննարկման արդյունքում տրվեց դրական եզրակացություն: Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից: Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է: Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր