82959 դիտում
09:27 15-11-2017
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Hyundai ավտոմեքենայում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ, Hyundai մակնիշի 34 ԼC 427 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 55-ամյա Սարգիս Աբրահամյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը, բախվել ծառին և ավտոմեքենայով կանգ առել ու արդեն ոստիկաններն ու քննիչները նրան ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:
Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազորի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+