211652_close_icon

Ռուսաստանի ԱԳՆ-ն Թերեզա Մեյին պատասխանել է ղրիմյան գինի համտեսելու խորհրդով

views-count5242 դիտում article-date 22:07 14-11-2017
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Ռուսաստանի մասին արած հայտարարությանը և խորհուրդ տվել փորձել ղրիմյան գինուց։ Նախարարությունը այդ կապակցությամբ հրապարակել է Մեյի՝ կարմիր գինով լի գավաթով լուսանկար։ «Թանկագին Թերեզա, մենք հուսով ենք, որ դուք երբևիցե կհամտեսեք ղրիմյան «Մասսանդրու» գինին»,-գրառված է լուսանկարի տակ։ Նշենք, որ ավելի վաղ Մեյը իր խոսքում հայտարարել էր, որ Ռուսաստանը գնալով ագրեսիվանում է։

Նմանատիպ նյութեր