8546 դիտում
20:07 14-11-2017
Իրանում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի
Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած 7,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից զոհվածների թիվը գնալով ավելանում է. ներկա պահին այն կազմում է 530 մարդ, հաղորդում է IRNA գործակալությունը։
Տուժածների թիվը 7460 է։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին, երկրի Ներքին գործերի և առողջապահության նախարարներն անձամբ մեկնել են աղետի վայր և ծանոթացել իրավիճակին։
«Իրանի կառավարությունը, ժողովուրդը և զինված ուժերը բոլոր ջանքերի գործադրմամբ կլինեն երկրաշարժից տուժածների կողքին»,-մեջբերում է գործակալությունը նախագահի խոսքը։
Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 21։48-ին։ Էպիկենտրոնը եղել է Ազգլե քաղաքը, հիպոկենտրոնը գտնվել է 11 կմ խորության տակ։
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանի հարավում։
Նմանատիպ նյութեր
13358 դիտում
23:29 13-11-2017
Իրանում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը
1029 դիտում
09:31 28-04-2015
Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4264-ի
1607 դիտում
12:57 30-08-2016
Իտալիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 292-ի
Այս բաժնից
1171 դիտում
14:37 21-11-2024
Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1267 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
973 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում