Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4264-ի
Նեպալում ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած հզոր՝ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4264-ի, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Նեպալի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների արձագանքման գործողությունների կենտրոնին:
Երեկվա դրությամբ հաշվվում էր 4138 զոհ:
Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Առաջին ցնցմանը հետևել էին բազմաթիվ հետցնցումներ՝ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ: Այն ավերածություններ էր գործել նաև հարևան Հնդկաստանում, որտեղ ևս զոհեր և վիրավորներ կային: