211652_close_icon
views-count3232 դիտում article-date 09:40 14-11-2017

Հարուստների աներևակայելի նամակը հարկերն իջեցնելու մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վաշինգտոն Փոստը» գրում է մոտ 400 հարուստ ամերիկացիների՝ միլիոնատերերի և միլիարդատերերի նամակի մասին, որ նրանք հղել են ԱՄՆ Կոնգրես: Նամակում նրանք խնդրում են Կոնգրեսին չիջեցնել հարուստների հարկերը: Նամակը ստորագրել են այնպիսի հայտնի ազգանուններ, ինչպիսիք են Սորոսը, Ռոքֆելերը: Նամակի հեղինակները ոչ միայն անհրաժեշտ են համարում չիջեցնել հարկերը հարուստների համար՝ երկրում հաստատված անհավասարության պայմաններում դա համարելով սխալ, այլ նույնիսկ կոչ են անում բարձրացնել հարուստների վճարած հարկերը: Հարկերի նվազեցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: Կա՞ արդյոք 400 հարուստ ամերիկացիների այդ նամակի տողատակում ներքաղաքական որևէ շարժառիթ՝ կապված Թրամփի ֆիգուրի, դրա շուրջ ստեղծված հայտնի իրավիճակի, ընդհանրապես նրա նախագահության այսպես ասած ոչ միարժեք պատմության հետ, թե՞ ոչ, իհարկե դժվար է ասել: Սակայն անգամ այդպիսի շարժառիթի պայմաններում, փաստորեն, ականատես ենք լինում մի գործողության, որի մոտավոր կրկնությունը Հայաստանում անգամ պատկերացնելը, նույնիսկ քաղաքական կամ ներքաղաքական որևէ շարժառիթի առկայության պայմաններում, գրեթե անհնար է: Եթե որևէ մեկը տեղեկություն տարածի, որ Հայաստանի ոչ թե 400, այլ թեկուզ 40, կամ նույնիսկ 4 ամենահարուստները դիմել են խորհրդարանին կամ նախագահին՝ իրենցից գանձվող հարկերը ավելացնելու համար, ապա դա լավագույն դեպքում կընկալվի իբրև ապրիլմեկյան կատակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր