Տնտեսության վիճակն օր-օրի վատթարանում է. հարկերն ուղղակի «քերելով» են հավաքում. ՉԻ
«ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվելու են 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Մինչ այդ, սակայն, «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ, նրանց պարզապես չի հաջողվում ապահովել մուտքերը: Իսկ պատճառը տնտեսության վիճակն է, որ օր-օրի գնալով ավելի է վատթարանում, և հարկերն «ուղղակի քերելով են հավաքում»,-գրում է «Չորրորդ իշխանություն»-ը և հավելում, որ փաստը չեն թաքցնում իշխանության ներսում՝ այդ մասին խոսելով բաց տեքստով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: