211652_close_icon

Մոսկվայում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը բախվել է շտապօգնության մեքենային. կա 7 վիրավոր

views-count9990 դիտում article-date 11:21 13-11-2017
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 13-ին, առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրը նշում է, որ դպրոցականների տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Վթարի հետևանքով միկրոավտոբուսի մեջ գտնվողներից 7 հոգի, որոնց թվում՝ 4 երեխա, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Դեպքի մանրամասները պարզվում են:

Նմանատիպ նյութեր