Թուրքիայում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը ջրանցքն է ընկել. կա առնվազն 14 զոհ
Թուրքիայի հարավում՝ Օսմանիե քաղաքի մոտակայքում նախօրեին ավտոբուս է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Շուրջ 20 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մահացածներից 6-ը երեխաներ են: Dogan գործակալության փոխանցմամբ՝ ավտոբուսը վերադառնում էր Քարաթելե կատարած էքսկուրսիայից: Ուղևորների մեջ եղել են ուսուցիչներ, երեխաներ ու նրանց ծնողները:
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառը: