211652_close_icon
views-count57015 դիտում article-date 00:04 13-11-2017

Վերջին տարիներին հանրապետությունում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ ավելի շատ վթարներ են եղել, քան՝ խորհրդային արտադրության

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, վերջին 10 տարվա ընթացքում Հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներում մեծ թիվ են կազմում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ վթարները: Եթե խորհրդային արտադրության մեքենաների մասնակցությամբ վթարների հետևանքով կա աճ մահվան և վիրավորների դեպքերով, ապա արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ հիմնականում լինում են արագության գերազանցման, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու հետևանքով: Արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները վարած վարորդները մեծ թիվ են կազմում նաև այն դեպքերում, երբ վարորդները մեքենայով դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, անդունդում: Վթարներից հետո առաջացած հրդեհների դեպքով նույնպես առաջնային տեղ են գրավում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Առաջիկայում [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը ներկայացնելու է մասնագետների կարծիքը նշված վթարների կանխման և կանխարգելման վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր