211652_close_icon
views-count13361 դիտում article-date 23:20 11-12-2023

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը. պարեկների օպերատիվ գործողության շնորհիվ վթարներ տեղի չունեցան ու ճանապարհը կարճ ժամանակում դարձավ երթևեկելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Խոր Վիրապի վարչական տարածքում բախվել են DAF մակնիշի կցորդիչով բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր մասամբ միակողմանի, ու պարեկների օպերատիվ գործողությունների և ճիշտ աշխատանքի արդյունքում ոչ միայն վթարներ տեղի չունեցան, այլ նաև կարճ ժամանակում ավտոմեքենաները հեռացվեցին անվտանգ վայր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր