Ճապոնիայում փողոցային կատվին կասկածում են թոշակառուի սպանության մեջ
Ճապոնական Կումամոտո պրեֆեկտուրայում ոստիկանները փողոցային կատվին կասկածում են 82-ամյա կնոջ սպանության մեջ:
Կնոջ դին տանը հայտնաբերել է նրա դուստրը: Զոհի դեմքին եղել է մոտ 20 կտրվածք, որոնց մի մասը՝ բավական խորը:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն իրականացնել: Սակայն ոչ մի նշան, հետք չի ցույց տվել, որ թոշակառուի տուն ինչ որ մեկը մտել է կամ դուրս եկել, երբ նա մահացել է:
Ավելի ուշ ոստիկանները ճշտել են, որ վերքերը կատվի ճանկերի հետքեր են հիշեցնում: Կարճատև որոնումներից հետո ոստիկանները հայտնաբերել են կատու՝ արյան հետքերով, որոնք կարող են մարդու պատկանեին: Արյունը ուղարկել են դատափորձաքննության, իսկ կատվին ժամանակավորապես «կալանավորել» են: